Հրդեհներ Երևանում

Հրդեհներ Երևանում

Նոյեմբերի 14-ին, ժամը 15.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի թիվ 9 շենքի մոտակայքում գտնվող հացի փռում:



Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:



Պարզվել է որ հրդեհը բռնկվել Ա. Հովհաննիսյան փողոցի թիվ 26/3 հասցեում գտնվող հացի փռում:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.50-ին, մարվել՝ 16.15-ին: Այրվել է փռի արտադրական հատվածը գույքով (մոտ 60 քմ):



***



Նոյեմբերի 14-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի ներքևի հատվածում այրվում է բնակելի տնակ:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.16-ին, մարվել՝ 14.47-ին: Ամբողջությամբ այրվել է տնակը՝ գույքով (մոտ 20 ք.մ):