Վանաձորից Վրաստանի Հանրապետություն տանող ճանապարհին մեքենա է արգելափակվել

Վանաձորից Վրաստանի Հանրապետություն տանող ճանապարհին մեքենա է արգելափակվել

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03.13-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձորից Վրաստանի Հանրապետություն տանող ճանապարհին՝ թունելում, Վրաստանի Հանրապետության քաղաքացիներն ավտոմեքենայով մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի, «FF722GG» պ/հ (վարորդ՝ Ա. Կ. 1993 թ. ծնված) ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը:



Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան և ուղեկցել հրշեջ փրկարարական ջոկատ: