Տարվա լավագույնները

Տարվա լավագույնները

Օրերս «Պառլամենտ» հասարակական-քաղաքական ամսագիրը մրցանակաբաշխություն է կազմակերպել եւ դիպլոմներ շնորհել «լավագույններին»: Եվ, ահա, պաշտոնյաները լուրջ դեմքով հրապարակում են նորահայտ ամսագրի կողմից ստացած դիպլոմների լուսանկարները, օրինակ` Ռուզաննա Մուրադյանն ստացել է դիպլոմ՝ որպես հանրության կողմից սիրված պատգամավոր, Վահե Էնֆիաջյանը դարձել է տարվա պատգամավոր` նույնպես դիպլոմ ստանալով, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանին ճանաչել են «Հանրության համակրանքին արժանացած տարվա սիրված հայուհի», Մարիա Բարաղամյանին` «Տարվա լավագույն գործընկեր»: Հիշեցնենք, որ մեզանու մրցանակաբշխությունների հին ու արատավոր մեխանիզմ է գործում, որի նրբություններին բոլորն են տիրապետում։