Ամուսիններին տանը մահացած են գտել. դժբախտ դեպք Դդմաշենում

Ամուսիններին տանը մահացած են գտել. դժբախտ դեպք Դդմաշենում

Դեկտեմբերի 22-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում։ Գյուղի տներից մեկում հայնաբերել են ամուսինների դիեր: Նախնական վարկածով` ամուսինները ծխախեղդ են եղել: Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Շուշանիկ եւ Երվանդ Խաչատրյանները 4 երեխա ունեն՝ երեք աղջիկ, մեկ տղա: Տղան գտնվում է Ռուսաստանում, երեք աղջիկներն էլ ամուսնացել են, միայն մեկն է գյուղում ամուսնացած. «Շուշանիկը հիվանդ էր, մեկ շաբաթ առաջ ինսուլտ էր տարել, բուժվում էր տանը, մեկ շաբաթ հաց չէր ուտում: Գյուղում ամուսնացած աղջին էր խնամում ծնողներին: Երվանդ Խաչատրյանին հիմա դիահերձում են, դատական բժիշկը կտա իր եզրակացությունը, թե ինչից է մահացել: Գազի սարքավորումները եկել են, ստուգել են, նորմալ է եղել», -ասաց Ա. Ավետիսյանը:



Նելլի Կարապետյան