Հայցի քննությունը՝ մարտի 7-ին

Հայցի քննությունը՝ մարտի 7-ին

Սահմանադրական դատարանն արդեն նշանակել է ԱԺ պատգամավոր, ՀՎԿ անդամ Հովհաննես Մարգարյանի ու 31 պատգամավորի անունից ներկայացված հայցի քննության օրը։ Խոսքը Գյումրու ՏԻՄ ընտրություններում հաշվարկի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին է։ Քննությունը նշանակված է 2017 թ․ մարտի 7-ին, ժամը 10-ին։ ՍԴ-ն պետք է քննի Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի այն վիճելի դրույթները, որով կատարվել են հաշվարկները, ինչի արդյունքում Բալասանյանը ստացել է բոնուս եւ դարձել քաղաքապետ։ Ուշագրավ է հատկապես ՍԴ քննության օրը։ Մարտի 7-ն ապրիլյան ընտրությունների նախընտրական ամենաբուռն շրջանն է, եւ ընդդիմադիր ուժերը, այդ թվում, ՀՎԿ-ն, կարող են այս առիթն օգտագործել՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Նշենք, որ Գյումրու ավագանու ընդդիմությունը բոյկոտում է նիստերը՝ սպասելով դատական գործընթացի ավարտին։