Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի

Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի

Գալիք փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազելու է. բնակիչների համար ցերեկային սակագինը կկազմի 44.98 դրամ` նվազելով 46. 2 դրամից: Իսկ գիշերային սակագինը կկազմի 34.98 դրամ: Այս մասին որոշումն ընդունվել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 23-ին կայացած նիստում:



Սոցիալապես անապահով ընտանիքների համար ցերեկային սակագինը կկազմի՝ 40 դրամ, ինչը մոտ 13.4%-ով նվազում է, իսկ գիշերայինը՝ 30 դրամ:



Խոշորագույն բաժանորդների համար ցերեկային սակագինը կկազմի 33.48 դրամ: