ԱՄՆ արևելյան ծովափին ռուսական հետախուզական նավ է հայտնաբերվել

ԱՄՆ արևելյան ծովափին ռուսական հետախուզական նավ է հայտնաբերվել

ԱՄՆ մերձափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները երկրի արեւելյան ծովափնյա շրջանի մոտ հայտնաբերել են ռուսական «Վիկտոր Լեոնով» հետախուզական նավը: Այս մասին հայտնում է «Fox News» հեռուստակայանը:



Ըստ հաղորդման, նավը հայտնաբերվել է ամերիկյան Ջորջիա նահանգի Քիթս Բեյ սուզանավերի կայանման բազայից 37 կմ հեռավորության վրա միջազգային ակվատորիայում:



Նշվում է նաեւ, որ ռուսական հետախուզական նավը մուտք չի գործել ամերիկյան ակվատորիա: Հեռոսւտակայանը հաղորդում է նաեւ, որ նույն ռազմանավը ամերիկյան ափերի մերձակայքում երեւացել է նաեւ փետրվարի կեսերին: