Վրաստանում ևս մեկ «Մայդան» է ձախողվել

Վրաստանում ևս մեկ «Մայդան» է ձախողվել

Վարստանի անվտանգության ուժերին հաջողվել է կանխարգելել հերթական ապստամբության փորձը, որը եղել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու պատվերը: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը, վկայակոչելով վրացական հատուկ ծառայություններում ունեցած իր աղբյուրներին:



Ապստամբությունը նախատեսված է եղել իրականացնել Բաթումիում եւ երկրի եւս երկու այլ քաղաքներում, եթե իհարկե Բաթումիի ընդվզումը ունենար հաջողություն: Պարբերականը հավելում է, որ հատուկ ծառայությունները նշել են երկրի բարձրագույն ղեկավարությանն ուղղված իրենց զեկույցներում, որ ապստամբության պլանը եղել է բավական պրիմիտիվ, եւ նմանեցվել է ուկրաինական «Մայդանի» սցենարին:



Նշենք, որ Բաթումիում սկսված բողոքի ակցիաներից հետո արդեն մի քանի օր է այնտեղ են գտնվում կառավարության բոլոր բարձրաստիճան դեմքերը վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ: