Բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը պարտադիր է. ԱԳ փոխնախարար

Բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը պարտադիր է. ԱԳ փոխնախարար

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը պարտադիր է: Կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը շատ կարևոր դեր ունի»: Այս մասին քիչ առաջ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը կո՞ղմ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ առանց միջնորդների հանդիպմանը: Դրանք, օրինակ, այն հարցերն են, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքներին: Այս հարցում հայկական կողմը կարևորում է միջազգային մեխանիզմների առկայությունը: Կան այլ հարցեր ևս, որտեղ երաշխիքները կարևոր են:

Այս պահին բռնի տեղահանված բնակչության իրավունքների հարցը բարձրաձայնվում է Հայաստանի կողմից: Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են պետական սահմանին հանդիպում անցկացնել։ Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 30-ին։ Մինչ այդ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել էր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար հանդիպում անցկացնել երկու երկրների պետական սահմանին, ինչից հետո հայկական կողմն Ադրբեջանին առաջարկել էր սահմանին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնե»,- նշել է նա:

«Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ»,- հավելել է նա: