Մետրոպոլիտենը նոր ժետոններ է թողարկել

Մետրոպոլիտենը նոր ժետոններ է թողարկել

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 07։00-ից, Երևանի մետրոպոլիտենի ուղևորներն իրենց երթևեկը կսկսեն մետրոպոլիտենի նոր ժետոններով, այս մասին տեղեկանում ենք  «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի տարածած հաղորդագրությունից:

Այն քաղաքացիներն ու ուղևորներն, ովքեր ունեն հին նմուշի ժետոններ, կարող են մոտենալ կայարանների դրամարկղեր  և հինը փոխարինել նորով։