Աֆղանստանում  ռումբի պայթյունի հետեւանքով երեխաներ են զոհվել

Աֆղանստանում  ռումբի պայթյունի հետեւանքով երեխաներ են զոհվել

Չորս երեխա զոհվել եւ եւս հինգը վիրավորվել են Աֆղանստանի Ֆարյաբ նահանգում տեղի ունեցած ռումբի պայթյունի հետեւանքով: Այս մասին հայտնում է Tolo News-ը: Նշենք, որ Ֆարյաբը գտնվում է Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքում:

Տեղի ոստիկանների փոխանցման համաձայն, ռումբը տեղադրած են եղել գրոհայինները ճանապարհի եզրին՝ կառավարական ուժերի դեմ բռնարարք իրականացնելու համար, սակայն ռումբի վրա պայթել են երեխաները: Զոհերի տարիքի մասին տեղեկություններ չեն հրապարակվել:

Նշենք, որ Աֆղանստանում կոշտ առճակատում է ընթանում թալիբների ու կառավարական ուժերի միջեւ եւ պարբերական բնույթ են կրում ինչպես ահաբեկչական բռնարարքները, այնպես էլ հակաահաբեկչական գործողությունները: