Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների խաղացողների տրանսֆերային արժեքները․ ովքեր են ամենաթանկ ֆուտբոլիստները

Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների խաղացողների տրանսֆերային արժեքները․ ովքեր են ամենաթանկ ֆուտբոլիստները

Եվրո-2024-ի ընտրական փուլի հերթական տուրի շրջանակում  Հայաստանի հավաքականը երկու օրից՝ սեպտեմբերի 8-ին արտագնա խաղում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ։ Հայաստանի հավաքականը վաստակած 6 միավորով այս պահին գնտվում է D խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում՝ զիջելով միայն Թուրքիային, որը 9 միավոր ունի,  սակայն արդարության համար նշենք, որ Թուրքիան չորս խաղ է անցկացրել, մենք՝ երեք։ Խմբի հետնապահը Լատվիան է, որը երեք խաղում նույնքան պարտություն է կրել։ Ուելսը չորս խաղից հետո ընդամենը չորս միավոր ունի ու 4-րդ հորիզոնականում է։ Խմբի գլխավոր ֆավորիտ հանդիսացող Խորվաթիայի հավաքականը այս պահին երրորդն է, սակայն ընդամենը երկու խաղ է անցկացրել, դրսում հաղթել է Թուրքիային, տանը ոչ-ոքի խաղացել Ուելսի հետ։

Սեպտեմբերի 11-ին Երևանում ընդունելու ենք հենց Խորվաթիայի ընտրանուն։ Հայաստանի հավաքականի հետ առաջիկա խաղի համար Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչը թիմ է հրավիրել  24 ֆուտբոլիստների։  «Տրանսֆերմարկետի» տվյալների համաձայն՝  թուրք ֆուտբոլիստների  տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 250 միլիոն եվրո։ Հայաստանի հավաքականում ընդգրկված  ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը, նույն կազմակերպության տվյալներով,  32,5 միլիոն եվրո է։ Թուրքիայի հավաքականի ավագ և առաջատար, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուի տրանսֆերային արժեքը  միայն գնահատվում է մոտ 40 միլիոն եվրո է։ Այս արդյունքով նա ամենաթանկ տրանսֆերային արժեքն ունեցող խաղացողն է թուրքերի կազմում։ Հայաստանի հավաքականի կազմում ամենաթանկ տրանսֆերային արժեքն ունեցող խաղացողը «Կրասնոդարի» առաջատարը դարձած Էդուարդ Սպերցյանն է, ում նկատմամբ եվրոպական ֆուտբոլում իսկական որս է սկսվել, սակայն հայազգի տաղադը դեռ շարունակում է ելույթները Ռուսաստանի առաջնությունում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատավում է մոտ 12 միլիոն եվրո։