Հունիսին Իտալիան կբացի սահմանները

Հունիսին Իտալիան կբացի սահմանները

Իտալիայի կառավարությունը որոշում է կայացրել հունիսի 3-ին հանել բոլոր արգելքները, որոնք գոյություն ունեն ռեգիոնների միջեւ հաղորդակցության հետ կապված, ինչպես նաեւ թույլատրել երկիր օտարազգիների մուտք գործելն ու երկրից դուրս գալը։ Նման որոշումը կայացվել է կորոնավիրուսային պանդեմիայի հակազդելու համար մտցված կարանտինի պայմանների մեղմացման շրջանակներում։ Ռեգիոնների միջեւ հաղորդակցությունը կարգելվի միայն այն դեպքում, երբ մասնագիտական եզրակացություն լինի, որ կորոնավիրուսով վարակման ռիսկայնությունը բարձր է։ Նույն արգելքները գործելու են նաեւ երկիր մուտք գործող օտարերկրացիների դեպքում։ Հաղորդակցությունը Սան Մարինոյի եւ Վատիկանի միջեւ կթույլատրվի։