Ուժգին քամին տապալել է տոնածառը

Ուժգին քամին տապալել է տոնածառը

Ուժգին քամին տապալել է տոնածառը Լատվիայի Վենտսպիլս քաղաքում։ Քամու արագությունը հասել է վայրկյանում 27 մետր։ Այս մասին հայտնում է «Европейская правда»-ն։ Այս պահին ամենաուժգին քամիները դիտարկվում են Վենտսպոլսկի եւ Լիեպայսկի նավահանգիստներում։

Ծովափին քամու արագությունը 26 մ/վրկ է։ Քամին պոկում է էլեկտրահաղորդման գծերը։ Տեղի էներգամատակարար ընկերությունը հայտարարել է, որ երկրի ողջ շրջանում հնարավոր են էներգամատակարարման խաթարումներ։