Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մեջ մեղադրվում է 48 ամերիկացի

Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մեջ մեղադրվում է 48 ամերիկացի

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մեջ կասկածվում է 48 ամերիկացի։ Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակման, իրանական կողմը հատուկ ուշադրություն է դարձնում, որպեսզի գեներալ Սոլեյմանիի սպանության հետ կապված իրավական հարցերը լուծում ստանան։

Հիշեցնենք, որ Սոլեյմանին եւ «Հաշդ աշ-Շաբայիի» հրամանատար Մահդի ալ-Մոհանդեսը սպանվել էին այս տարվա հունվարի երեքին Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում։