Որքան բենզին կարելի է գնել միջին աշխատավարձով

Որքան բենզին կարելի է գնել միջին աշխատավարձով

Picodi.com վերլուծական թիմը ուսումնասիրել է, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել վառելիքի շուկայում այս տարվա առաջին կիսամյակում՝ անցյալ տարվա համեմատությամբ, եւ հաշվել են, թե միջին վիճակագրական աշխատավարձով որքան բենզին կարելի է գնել։ Նրանք պարզել են, որ այս տարվա առաջին կիսամյակին, կապված այն բանի հետ, որ տնտեսությունը սկսում է վերականգնվել եւ աշխուժանալ, բենզինի գնաճ է արձանագրվել անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ։

ԱՊՀ անդամ երկրներում ամենաշատը բենզինը թանկացել է Հայաստանում՝ +22,8 տոկոս եւ Վրաստանում՝ +17,4 տոկոս։ Առավել քիչ թանկացել է Ռուսաստանում՝ 5,5 տոկոս, Չեխիայում՝ 5,2 տոկոս, Բելառուսում՝ 4,9 տոկոս։ Բենզինի գնի նվազմամբ կարող է հպարտանալ միայն Տաջիկստանը։

Ղազախստանում, օրինակ, բենզինը թանկացել է 6,7 տոկոս։ Սրանով հանդերձ, այս երկրում է, որ ԱՊՀ եւ Եվրոպայի երկրներում ամենից էժան գնով է հնարավոր մեքենան լիցքավորել բենզինով։ Ղազախստանում այս տարվա առաջին կիսամյակին բենզինի գինը կազմել է 043 ԱՄՆ դոլար։ Ֆինլանդիայում, օրինակ, բենզինը արժի 1,90 դոլար։

Ի դեպ, պարզվել է, որ եվրոպական երկրներում միջին վիճակագրական աշխատավարձով ամենաշատ բենքին կարելի է գնել Գերմանիայում՝ 1786 լիտր, երկրորդ տեղում Շվեդիան է՝ 1771 լիտր եւ Ֆինլանդիան՝ 1589 լիտր։ Ռուսաստանում, օրինակ, միջին վիճակագրական աշխատավարձով կարելի է գնել 938 լիտր բենզին, Լեհաստանում՝ 808 լիտր, Ղրղզստանում՝ 355 լիտր։ Տաջիկստանը, Հայաստանն ու Ուզբեկստանը՝ այս ցանկի եզրափակողներն են։ Այստեղ միջին աշխատավարձով կարելի է գնել համապատասխանաբար՝ 188, 309 եւ 317 լիտր բենզին։