Փաշինյանը պիտի իջնի ներքև․ կառավարության մոտ կրքերը չեն հանդարտվում

Փաշինյանը պիտի իջնի ներքև․ կառավարության մոտ կրքերը չեն հանդարտվում

Ձկնաբույծները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ինչպես հայտնի է, նրանք բողոքում են ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ նոր օրենքի դեմ։
Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու համար հունվարի 1-ից ձկնաբուծարարները պետք է աշխատեն փակ ցիկլով։ Ազգային ժողովն օրենքն այս տարվա նոյեմբերի վերջին ընդունեց։ Ըստ օրենքի՝ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։

Ձկնաբույծները բողոքում են՝ փակ համակարգը շատ թանկ արժե և մանր ու միջին բիզնեսի համար դժվար իրագործելի է։ Ձկնաբույծները նաև նշում են, որ փակ ցիկլին անցնելուց հետո ձկան գինը 2-3 անգամ կթանկանա։
«Փաշինյանը պիտի իջնի ներքև»,- ասում են ակցիայի մասնակիցները։