Գիտնականները պարզել են, թե ինչպես պաշտպանել օրգանիզմը միանգամից բոլոր վիրուսներից

Գիտնականները պարզել են, թե ինչպես պաշտպանել օրգանիզմը միանգամից բոլոր վիրուսներից

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարող է մարդը պաշտպանել իր օրգանիզմը միանգամից բոլոր վիրուսներից։ Նրանք բացահայտել են թե որը կարող է լինել պոտենցիալ թիրախը բոլոր տեսակի հակավիրուսային պրեպարատների համար։ Գիտական այս բացահայտումը թույլ կտա մեծ թվով վիրուսներից ու ինֆեկցիոն հիվանդություններից բուժվել միանգամից, մեկ պրեպարատի օգնությամբ։ Այս մասին հայտնում է Cell Reports-ը։

Ինչպես ցույց տվեց կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում, վիրուսները մշտական սպառնալիք են հանուր մարդկության համար։ Նրանցից մի խմբի դեմ մշտապես մշակվում են եւ ներդրվում բուժամիջոցներ, պատվաստանյութեր։ Սակայն սա բավական երկար ժամանակ պահանջող գործընթաց է եւ բացի այդ, պետք է պաշտպանվել մյուս վիրուսներից էլ։ ԱՄՆ Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլային հիվանդանոցի մասնագետները, Գերմանիայի Հեյդելբերգի անվան քաղցկեղի ուսումնասիրության կենտրոնի հետ համատեղ հայտնաբերել են, որ հիմնական աքիլեսյան գարշապարը գրեթե բոլոր վիրուսների համար, հանդիսանում է AGO4 սպիտակուցը, որ պատկանում է Argonaute սպիտակուցային ընտանիքին։ Մկների վրա փորձարկումներ կատարելով, հետազոտության հեղինակները պարզել են, որ միայն AGO4 սպիտակուցի դեֆիցիտ ունեցող բջիջներն են եղել չափազանց ընկալունակ տարատեսակ վիրուսների եւ բորբոքումների հանդեպ, ներառյալ նաեւ գրիպը։

Այլ կերպ ասած, եթե բարձրացնում ենք AGO4-ի պարունակությունը, ապա կաթնասունների մոտ եւ նաեւ մարդու մոտ նվազում է վիրուսների հանդեպ ընկալունակությունը։ Գիտնականները կարծում են, որ սա կարող է շրջադարձային հայտնագործություն լինել։ Ուսումնասիրությունները շարունակվում են։