Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով ձերբակալվել է ծառայակիցը

Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով ձերբակալվել է ծառայակիցը

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով՝ Է. Հարությունյանին վիրավորանք հասցնելու, ինչպես նաև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կ.Հ-ն:

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի կայքը, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ 04.04.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով:  Է. Հարությունյանը մահացել էր զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին: