Հարուցվել է քրգործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ
![Հարուցվել է քրգործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ](https://hraparak.am/uploads/images/image_750x_60eee82dbd459.jpg)
2021 թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակած կրակոցի հետևանքով՝ ձախ ուսագոտու շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սամվել Գագիկի Ալավերդյանը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Ս.Ալավերդյանը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ