Փաշինյանն ու կինը հայտնվել են իրենց փորած փոսում

Փաշինյանն ու կինը հայտնվել են իրենց փորած փոսում

Օրերս համացանցում անհայտ օգտատերերի կողմից լուրեր են շրջանառվում Աննա Հակոբյանի ինչ-որ հիվանդության մասին: Բավականին նողկալի ու դատապարտելի է նման արարքը` մտնել կնոջ ներքնաշորի մեջ, «պեղումներ» անել ու անալիզի պատասխանը հրապարակել: Իրեն հարգող մարդուն անգամ չպետք է հետաքրքրի այդ լուրի հավաստի կամ կեղծ լինելը: Դատապարտելի է այդ ամենը: Մարդուն կարելի է քննադատել գործերի համար, վատ աշխատանքի, հայրենիքի նկատմամբ անպատասխանատու ու դավաճանական արարքների համար, որոնց պակասն այս ընտանիքի դեպքում չկա: Այստեղ հարց է առաջանում. բա ինչի՞ «Սերժի վախտ» նման բաներ չէին գրում երկրի առաջին տիկնոջ մասին կամ, առհասարակ, որեւէ ղեկավարի ժամանակ որեւէ մեկի հասցեին …
Այս նողկալի «մշակույթը» հայաստանյան իրականության մեջ մտավ 2018-ի իրադարձությունների ժամանակ:

Փաշինյանական ֆեյքերն ու իրական օգտատերերը սկսեցին մտնել նախկինների` ՀՀԿ-ականների անձնական կյանք, «պեղումներ անել» նրանց գաղտնի անկողիններում, «ԴՆԹ-ի անալիզ» վերցնել ու «պատասխանը» հրապարակել. այսինչ երգչուհու երեխան այնինչ հայտնի ՀՀԿ-ականից է, այդ երեխայի ու ենթադրյալ հոր նկարներն էին տարածում համացանցում, թե տեսեք` ինչ նման են իրար: Ու այդ փոքր մարդիկ չէին էլ մտածում, թե ինչ հոգեկան ցնցումների մեջ են գցում թե՛ այդ երեխային, թե՛ մեծահասակներին, որոնց անունը շոշափվում էր:

Չէի՞ն հասկանում, որ անթույլատրելի է մարդու աձնական կյանքը հրապարակային դարձնելը, անկախ այն բանից` գրվածը ճիշտ է, թե` սխալ: Այդ օրերին համացանցում տարածվում էին ՀՀԿ-ական կանանց մերկ ծաղրանկարները` չափազանց վիրավորական ու ցավեցնող մակագրություններով: Եվ այդ բոլորն արվում էր երիտասարդ հեղափոխականների ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ։ Հետո՝ էլի շատ անգամներ անթույլատրելի մեթոդներ կիրառվեցին ընդդիմախոսների, քննադատողների, քաղաքական հակառակորդների նկատմամբ։

ՍԴ-ի նկատմամբ «գրոհի» ժամանակ, օրինակ, իշխանությունը կարգադրել էր դատավորների անձնական կյանքի գաղտնիքներն օգտագործել նրանց դեմ` որպես կոմպրոմատներ: Դրան ի պատասխան, դատավորների կանայք իրենց անվերապահ վստահությունը հայտնեցին իրենց ամուսինների նկատմամբ՝ կանխելով արտահոսքը:

Իսկ Ֆեյսբուքում իրենց իսկ ստեղծած ռեգինապրազյանական ֆեյքերով գրում եւ հրապարակում են ամենանողկալի ստերն ու վարկաբեկիչ նյութերը, որոնք կարդացողները հավատում են դրանց։ Եվ իշխանությունների այս գործելաոճն ամրապնդվեց ու հաստատվեց երկրում՝ հակառակ ճամբարն էլ սկսեց նույն մեթոդները կիրառել՝ գագիկսողոմոնյաններ դնել շրջանառության մեջ։

Մի խոսքով, այս «միջներքնազգեստային» գաղտնիքների «լուսաբանման մշակույթը» հայաստանյան իրականություն բերել են Փաշինյանենք: Իրենք էլ այսօր «վայելում» են դրա դառը պտուղները…