​Իրանը, ՌԴ-ն և Թուրքիան Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են արել

​Իրանը, ՌԴ-ն և Թուրքիան Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են արել

Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան համատեղ հայտարարություն են տարածել Աստանայի ձևաչափի շրջանակներում Սիրիայի հարցով 19-րդ միջազգային հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Ըստ հայտարարության, կողմերն ընդգծել են Սիրիայի հյուսիսի հետ կապված բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը։

«Մենք մեր վճռականությունն ենք հայտնել՝ շարունակելու համագործակցությունը ահաբեկչության բոլոր ձևերի ու դրսևորումների դեմ պայքարի հարցում, ինչպես նաև հակազդելու անջատողական ծրագրերին, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը», - ասվում է հայտարարության մեջ:

Ընդգծվել է նաև, որ ահաբեկչական կազմակերպությունները սպառնում են հարևան երկրների ազգային անվտանգությանը՝ անդրսահմանային հարձակումների և ահաբեկիչների՝ այդ պետությունների տարածք ներթափանցման պատճառով։ Մոսկվայի, Թեհրանի և Անկարայի ներկայացուցիչները նշել են, որ Սիրիայում աճում է ահաբեկչական խմբավորումների թիվը։

Հավելենք, որ որ նոյեմբերի 22-ից 23-ը Աստանայում կայացած բանակցություններին, բացի Ռուսաստանից, Թուրքիայից և Իրանից, մասնակցել են ՄԱԿ-ի, ինչպես նաև Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները։