Մահվան գիտակցումը բարելավում է կյանքի որակը

Մահվան գիտակցումը բարելավում է կյանքի որակը

Ամերիկացի հոգեբան Ջեյսոն Լինդերը եկել է այն եզրակացության, որ մահվան գիտակցումը կարող է բարելավել մարդու մոտ կյանքի որակը։ Դա բացատրվում է նրանով, որ մարդը երբ սկսում է գիտակցել, որ հեռանալու է այս կյանքից, սկսում է ավելի գնահատել կյանքն ինքնին ու ուրախանալ ամեն մի նոր օրվա բացվելով։ Լինդերի համաձայն, մահվան գիտակցումը հզոր դուռ է, որը ուղղորդում է դեպի գիտակցվածություն եւ երախտագիտություն։

Հոգեբանը կարծում է, որ երբ մարդը սկսում է հասկանալ, որ ամեն բան անում է վերջին անգամ, ապա ամենից պարզ բաները նրա համար դառնում են հաճելի։ Այս մասին գրում է Актуальные новости-ն։ Նա նաեւ նշել է, որ բարդ իրավիճակներում հայտնվելիս ճիշտ է, որ մարդը ընդմիջում վերցնի, իսկ հետո պատկերացնի, որ մահը մոտենում է, որպեսզի սկսի ավելի գնահատել իրականությունը։ Նման վարքագիծը կարող է արմատապես փոխել մարդու վերաբերմունքը կյանքի հանդեպ ու լավացնել նրա որակը։