Որոնք են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտանիշները 

Որոնք են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտանիշները 

Մաշկի դեղնությունը, որովայնի եւ մեջքի ցավը, քաշի կորուստը, կղանքի կոնսիստենցիայի փոփոխությունը կարող են հուշել, որ առկա է կամ զարգանում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, գրում է Daily Mail պարբերականը։ Երեւույթն ընդհանուր անվամբ կոչվում է ստեատորիա, որը տեղի է ունենում այն պատճառով, որ սննդի ճարպերը չեն յուրացվում եւ մարսողական համակարգի միջոցով դուրս չեն բերվում։

Ցավերի առկայությունն էլ հիմնավորվում է նրանով, որ ենթաստամոքսային գեղձում առաջացած չարորակ նորագոյացությունը կարող է ճնշել մյուս օրգաններին։ Հիմնականում այս դեպքում մեջքի ցավերը կարող են տեղայնացվել թիակների շրջանում։ Մասնագետները խորհուրդ են տալիս այս ախտանշանների առկայության դեպքում ուշադիր լինել աչքերի սպիտակուցների եւ մաշկի դեղնությանը, իսկ առհասարակ նման գանգատներ ունենալու դեպքում՝ ոչ մի դեպքում չհետաձգել բժշկին այցելությունը։