Բաքվի նոր զառացանքը Հայաստանի և Արցախի  մասին

Բաքվի նոր զառացանքը Հայաստանի և Արցախի  մասին

«Հայաստանի նպատակն է պահպանել Ադրբեջանի տարածքում (նկատի է առնվում՝ Լեռնային Ղարաբաղը-խմբ․) անջատողականություն հրահրելու գործիքներն ու միջոցները»։
Այս մասին քննարկվել է Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ այդ երկրում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի համար հրավիրված ճեպազրույցում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Քննարկմանը մասնակցել և նման մեղադրանք են հնչեցրել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը և արտաքին գործերի փոխնախարար Ֆարիզ Ռզաևը։
Ադրբեջանցի պաշտոնյաները նշել են, թե Ղարաբաղի հասարակ բնակիչներն, իբր, «դառնում են այս քաղաքական արկածախնդրության պատանդը»։