Ֆրանսիահայերն ընդդեմ Փաշինյանի բողոքի ցույց են անելու ՀՀ դեսպանատան դիմաց

Ֆրանսիահայերն ընդդեմ Փաշինյանի բողոքի ցույց են անելու ՀՀ դեսպանատան դիմաց

Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող Նիկոլ Փաշինյանի այցի դեմ հայկական մի շարք կազմակերպություններ այսօր բողոքի ակցիա են անելու Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան դիմաց։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց  Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

Վերջինիս խոսքով՝  ինքը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու հրավերը մերժել է, ինչպես նաև՝ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը և մի շարք այլ կազմակերպություններ։ 

Սակայն Ֆանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը հրավերն ընդունել է։

«Առաջին անգամն է պատմության մեջ, որ մենք ցույց պիտի ընենք Հայաստանի շուրջ,միշտ պաշտպանած ենք Հայաստանի դեսպանությունը ընդդեմ ադրբեջանցիների։ Այսօր, դժբախտաբար, ես շատ կցավիմ ստիպված ենք նման ցույց կազմակերպել։ Իրեն հաջողվեց պառակտել նաև մեր համայնքը»,-ասաց Մուրադ Փափազանը։