Էդուարդ Բաբայանի ամանորյա ուղերձը

Էդուարդ Բաբայանի ամանորյա ուղերձը
ԲՀԿ-ից պատգամավոր ընտրված Էդուարդ Բաբայանի ամանորյա ուղերձը. Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նոր տարին բոլորիս համար ամենասպասված և ամենասիրված տոնն է:Անցնող տարում գրանցված ձեռքբերումները թող կրկնապատկվեն հաջորդ տարի, իսկ բացթողումները լրացնենք մեր ամենօրյա աշխատանքով:Բոլորիդ օջախներում թող թևածի սերը, երջանկությունն ու բարեկեցությունը: Գալիք տարին թող մեր երկրին բերի խաղաղություն ու բարգավաճում, բոլոր ընտանիքներում թող հնչեն մանուկների խինդն ու ծիծաղը: Տոնական այս օրերին ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել այս պահին մեր թիկունքն ամուր պահող զինվորներին ու հրամանատարներին: Մենք ուժեղ ենք ձեզանով: Սիրով ու դրական սպասումներով դիմավորենք 2019 թվականը: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Աստված պահապա՛ն բոլորիս: