ԿԱԻ աշխատակիցները տպավորված չեն Արայիկ Հարությունյանին հանդիպելուց հետո

ԿԱԻ աշխատակիցները տպավորված չեն Արայիկ Հարությունյանին հանդիպելուց հետո

Քիչ առաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ԿԳՆ շենքում ընդունել էր Կրթության ազգային ինստիտուտի արդեն նախկին աշխատակիցներին, ովքեր  երեկ  ԿԱԻ լուծարման մասով բողոքի ակցիա էին իրականացնում։

Նախարարի հետ հանդիպումից հետո ԿԱԻ նախկին աշխատակիցները տպավորված չէին կազմակերպված հանդիպումից։ 

Կրթության ազգային ինստիտուտի աշխատակից Նունե Ամիրյանը նշում է, նախարարն իրենց ասել է՝  երկու ամսից նոր կարող է ամեն ինչ պարզ լինել։

Տեսանյութում Նունե Ամիրյանը մանրամասներ է ներկայացնում Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից։