Նախկին քաղաքապետը խոստովանել է, որ սպանել է կնոջը

Նախկին քաղաքապետը խոստովանել է, որ սպանել է կնոջը

Թեհրանի նախկին քաղաքապետ Մուհամմադ Ալի Նաջաֆին խոստովանել է, որ սպանել է իր կնոջը։ Այս մասին հայտնում է իրանական մայրաքաղաքի դատախազությունը։ Ինչպես հայտնում է Fars լրատվական գործակալությունը, դատախազության ներկայացուցիչ Մոհամմադ Շահրիյարին ասել է, որ Նաջաֆին խոստովանել է իր կողմից կատարված սպանությունը եւ ասել, որ պատճառը եղել է ընտանեկան խնդիրները։ Շահրիյարին նկատել է, որ Նաջաֆին ինքնակամ էլ հանձնվել է իրավապահներին։

Հիշեցնենք, որ Նաջաֆիի կինը սպանվել էր նախօրեին իր տանը, Թեհրանի էլիտար թաղամասերից մեկում։ Մուհամմադ Ալի Նաջաֆին ժամանակին զբաղեցրել է նաեւ Իրանի նախագահի տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնը։