ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է կին լինել

ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է կին լինել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յենս Ստոլտենբերին կարող է փոխարինել կին։ Մասնավորապես թեկնածուների շարքում են Արեւելա-Եվրոպական ռեգիոնի ամենից հայտնի կին քաղաքական գործիչները։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Նշենք, որ ազգությամբ նորվեգացի Ստոլտենբերգի մանդատի ժամկետը լրանում է 2022 թվականի սեպտեմբերի 30-ին։ Պարբերականը գրում է, որ արդեն սկսվել են քննարկումները, թե ով պետք է հաջորդի նրան։ Եւ այսպես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար կարող են դառնալ Խորվաթիայի եւ Լիտվայի նախկին նախագահներ Քոլինդա Գրաբար-Կիտարովիչը, Դալյա Գրիբաուսկայտեն, կամ էլ Էստոնիայի ներկայիս ղեկավար Քերստի Կալյուլյադը։ Նրանցից մեկի թեկնածությունը որպես դաշինքի 14-րդ գլխավոր քարտուղարի, կառաջարկվի հաջորդ տարվա գարնանը։