Ոնց որ սիրահարը կնկարագրեր իր սիրուհու մերկ կուրծքը․․․
Մեկ էլ մի այլ բան ինձ զարմացրեց։ Օհան Դուրյանը Նիկոլ Փաշինյանին ցնցել է ոչ թե իր հանճարեղությամբ ու աշխարհահռչակությամբ, այլ իր մերկ բազուկներով։ Տեսանյութն էի նայում ու Օհան Դուրյանի բազուկների մասին Նիկոլ Փաշինյանի հմայված, հիացած խոսքերը մարդու իջեցնում են մակերեսային տիղմի մեջ։ Ոնց որ սիրահարը կնկարագրեր իր սիրուհու մերկ կուրծքը կամ հոլանի թևերը։ Դեմքի արտահայտությունը, բերանի շարժումների միմիկան․․․ Ներկայացրացս հատվածից հետո նայեք տեսանյությում նրա արտահայտամիջոցներին ու կցնցվեք, որ Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ համեմատվող հայ մեծանուն դիրիժորի արվեստը թողած զգացմունքային անասելի պոռթկումով նկարագրում է Դուրյանի «մերկ բազուկները»․
«Ի դեպ, Օհան Դուրյանը հենց այպիսին չէր երևում բեմում: Ես հիշում եմ, որ վավերագրական ֆիլմ կա կապված Օհան Դուրյանի հետ: Այդ ֆիլմի մեջ, փորձի ժամանակ, Օհան Դուրյանը կարճաթև շապիկով էր: Ես Դուրյանի այդ տպավորիչ բազուկներից պարզապես ցնցվել էի: Ցնցվեցի, որովհետևԴուրյանը կոստյումով, կներեք, ամբողջությամբ հասկանալի չէ: Բազուկոտ ձեռքերով, անհավատալի շարժումներով Օհան Դուրյանն է հենց Օհան Դուրյանը: Եթե Դուրյանը այստեղ այլ արձան ունենար, ապա համարեք, որ դա Օհան Դուրյանը չէր»:
Մնում է ասել՝ գոնե լավ է, որ մերկ բազուկները վավերագրական ֆիլմում է միայն տեսել, թե չէ որ իրականում տեսած ու շոշափած լիներ, արձանում միայն Օհան Դուրյանի բազուկներն էին լինելու։
Հիշեցնենք, որ այսօր Օհան Դուրյանի արձան-հուշակոթողի բացումն էր։
Կարծիքներ