Լոնդոնի պակիստանցի քաղաքապետը վերընտրվել է

Լոնդոնի պակիստանցի քաղաքապետը վերընտրվել է

Պակիստանական ծագում ունեցող Լեյբորիստ գործիչ Սադիկ Խանը երկրորդ անգամ ընտրվել է Միացյալ Թագավորության Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում։

Գրել է «Եվրանյուզը»։

Շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության անդամ, Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանն ապահովել է իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը:

Երկրորդ նախընտրության ձայների հաշվարկից հետո Խանը հավաքել է քվեների 55,2% -ը` առաջ անցնելով իր Պահպանողական մրցակից Շոն Բեյլիից, որը հավաքել է 44,8%:

Ելույթ ունենալով արդյունքների հրապարակումից հետո՝ վերընտրված քաղաքապետն ասել է, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին իր երկրորդ պաշտոնավարման ընթացքում «կամուրջներ կկառուցի» մայրաքաղաքի բազմազան համայնքների միջև: Խանը խոստացել է օգտագործել «միասնության և համագործակցության ոգին»՝ իր պաշտոնավարման հաջորդ երեք տարիներին Լոնդոնին դեպի «ավելի լավ և ավելի պայծառ ապագա» տանելու համար: