Telegram-ում կներդրվի մատնահետքով նույնականացման համակարգ

Telegram-ում կներդրվի մատնահետքով նույնականացման համակարգ

TON (TON Society) համայքնը, HumanCode ընկերության հետ, որը զբաղվում է արհեստական բանականությամբ լուծումների մշակմամբ, մտադիր են Telegram սոցկայքի համար ներդնել կենսաչափական նույնականացման համակարգ։ Հիմնական նպատակը՝ Telegram-ում նույնականացման ինովացիոն կենսաչափական համակարգ ունենալն է, որը թույլ կտա օգտատերերին իրենց անձը նույնականացնել մատնահետքերի սքանավորման միջոցով։ Սպասվում է, որ այս տեխնոլոգիան Telegram-ում կներդրվի առաջիկա հինգ տարիների ընթացքում։

Համակարգը ծառայելու է նաեւ բոտերի դեմ պայքարին։ Մատնահետքով նույնականացումը կիրառվելու է Telegram-ում առավել կարեւոր գործողությունները կատարելու համար, այդ թվում նաեւ՝ թվային արժույթով գործարքներ կատարելու համար։