Կպատերազմի՞ Իրանն Իսրայելի դեմ․ Աբդոլլահիանի նախազգուշացումը

Կպատերազմի՞ Իրանն Իսրայելի դեմ․ Աբդոլլահիանի նախազգուշացումը

Առաջիկա ժամերին Գազայի հատվածի «դիմադրության ուժերից» կարելի է «կանխարգելիչ գործողություններ» սպասել, երկրի պետական ​​հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Նրա խոսքով, Իսրայելին թույլ չեն տա Գազայի հատվածում անհետևանք  որևէ գործողություն իրականացնել։
«Դիմադրության առաջնորդները թույլ չեն տա Սիոնիստական ​​ռեժիմին որևէ քայլ ձեռնարկել Գազայում... Բոլոր տարբերակները բաց են, և մենք չենք կարող անտարբեր մնալ Գազայի ժողովրդի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների նկատմամբ»,- ասել է նա։

Մեկնաբանելով Թեհրանի՝ պատերազմի մեջ ներքաշվելու հավանականությունը՝ Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ «ցանկացած հնարավորություն կարելի է պատկերացնել»։

Նախկինում Թեհրանը հայտարարել է, որ ոչ մի ռազմական գործողություն չի ձեռնարկի Իսրայելի դեմ, եթե նա չհարձակվի Իրանի, Իրանի քաղաքացիների վրա կամ չխոչընդոտի Իրանի շահերին: