Հնդկաստանում կոչ են անում ռազմաբազա բացել Հայաստանում

Հնդկաստանում կոչ են անում ռազմաբազա բացել Հայաստանում

Ժամանակն է աշխատել Հայաստանում հնդկական ռազմական/ավիացիոն բազա ստեղծելու ուղղությամբ՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև փոխշահավետ ռազմավարական գործընկերության համար: 

Այս նախաձեռնությամբ հանդես է եկել «Հնդկա-հայկական բարեկամություն»  կազմակերպության նախագահ Ռանանջայ Անանդը X-ի իր էջում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ նախօրեին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ 

ՀՀ ԱԳ ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական հարձակումը, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ լիակատար շրջափակումը, ընդգծեցին միջազգային գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների կարևորությունը։