Հայաստանի շուրջ օղակն օրըստօրե սեղմվում է

Հայաստանի շուրջ օղակն օրըստօրե սեղմվում է

Աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները, անվտանգության այն միջավայրը, որը գոյությունն ունի, հատկապես ներքին և արտաքին սպառնալիքների օրըստօրե ուժգնացումը ստիպում է, որպեսզի քաղաքացիական հասարակության ամբողջ ներուժը, միտքը, առաջարկություններն ուղղորդել նման կարևոր հարցերի շուրջ քննարկումներ իրականացնելուն և այս բարդ իրավիճակից դուրս գալու համար։

Այս մասին քիչ առաջ «Հայաքվե» նախաձեռնության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Նշված իրավիճակի համար ոչ միայն ադրբեջանական հանցավոր քաղաքականությունն է հիմք հանդիսանում, նաև ՀՀ իշխանությունների ժամանակին ոչ համահունչ ձևավորված քաղաքականությունը, ինչն էլ ի վերջո հանգեցրեց Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափմանը, ըստ էության իրականացվեց ցեղասպանություն հայ ժողովրդի արցախյան հատվածի նկատմամբ։

ՀՀ իշխանությունների՝ ժամանակին ոչ համահունչ ձևավորված քաղաքականությունը հասցրել է նրան, որ ՀՀ շուրջ օղակն օրըստօրե սեղմվում է», - հավելեց նա։