Կառավարության նիստին լույսերն անջատվեցին․ ի՞նչ է կատարվում

Կառավարության նիստին լույսերն անջատվեցին․ ի՞նչ է կատարվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության հերթական նիստը շարունակվում է։ Քիչ առաջ կառավարության գլխավոր մասնաշենքում, նաև նիստերի դահլիճում, լույսերն անջատվեցին։ Կառավարության անդամները մի քանի րոպե նիստը մթության մեջ անցկացրին։

«Մենք շարունակաբար Հայաստանում էլեկտրաէներգիայի որակի հարցը բարձրացնում ենք ու այդպես էլ հետևողական չենք լինում։ Ինչքա՞ն պետք է ես հանձնարարական տամ։ Հո չի՞ կարելի 10 տարի անընդհատ նույն բանի մասին հանձնարական տալ։ Անորակ է մեր երկրում էլեկտրական հոսանքը։ Էս շենքում՝ ևս։ Առավոտյան աշխատակազմի ղեկավարին ասել եմ՝ աշխատասենյակում լույսերն անընդհատ թարթում են, և ոչ մի անանկնկալ չկա, որ հոսանքն անջատվում է»,- ասաց Փաշինյանը։