Վարչապետի այցի ժամանակ կրկին մանկահասակ երեխաներ են մասնակցում

Վարչապետի այցի ժամանակ կրկին մանկահասակ երեխաներ են մասնակցում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը  ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի՝ Վայոց ձոր կատարած այցից, որտեղ նրա հետ հանդիպմանը մեծ թվով երեխաներ են մասնակցում։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեոցնող դավաճանը կրկին գաղտագողի մեկնում է մարզեր... Դրա մամլո խոսնակը մի ժամ առաջ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և տեղեկացրել, որ կապիտուլյանտն այս անգամ Վայոց ձոր է մեկնել՝ չնշելով, թե կոնկրետ ո՛ր համայնքներ է վերջինս այցելելու... Ինչպես տեսնում ենք, «ժողովրդի վարչապետ» հորջորջող սույն կերպարը վախենում է ասել, թե ու՛ր է մեկնում...

Կրկին, վարչապետի հետ հանդիպման երկածների մեջ մեծ մաս են կազմում դպրոցահասակ երեխաները, որոնց ներկայությամբ, ինչպես մյուս հանդիպումների ժամանակ, դավաճան Նիկոլը խոսելու է շատ «մեծական» թեմաներից, որոնք ոչ մի երեխայի հետաքրքիր չէ...

Հ.Գ. Նիկոլի վիճակն այնքան վատ է, որ նույնիսկ այդքան քննադատություններից հետո նա և դրան սպասարկող թիմը չի հրաժարավում դպրոցահասակ երեխաներին դրա մարզային այցերի ժամանակ կազմակերպված միտինգներին բերելու գաղափարից. կարևորը մասսովկան ապահովվում է...»։