Արարատ Միրզոյանը կմասնակցի վաղը Թեհրանում կայանալիք բանակցություններին

Արարատ Միրզոյանը կմասնակցի վաղը Թեհրանում կայանալիք բանակցություններին

Արարատ Միրզոյանը վաղը կմասնակցի «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ երկուշաբթի օրը Թեհրանում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի  ԱԳ նախարարների հանդիպումը «3+3» ձևաչափով, Վրաստանը չի միանում նախաձեռնությանը։

Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկկողմ հանդիպումներ: Ավելի վաղ այդ հարթակին մասնակցելու հանգամանքը հաստատել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։