Հայտնի միջադեպից հետո Փարիզում ԻԻՀ հյուպատոսարանը վերսկսել է աշխատանքը 

Հայտնի միջադեպից հետո Փարիզում ԻԻՀ հյուպատոսարանը վերսկսել է աշխատանքը 

Փարիզում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը նախկինի պես վերսկսել է աշխատանքը։
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ամիննեժադը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր իրանցի հայրենակիցը, ըստ երևույթին, տառապելով հոգեկան խանգարումներով, մտել է մեր երկրի հյուպատոսություն և սպառնացել պայթյուն առաջացնել, սակայն դեսպանատան ներկայացուցիչների հետ զրուցելուց հետո դուրս է եկել շենքից»,- նրա խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը։

Նա վստահեցրել է, որ «սպառնալիքի վերացումից հետո հյուպատոսական ծառայությունների տրամադրումը վերսկսվել է»։

Երեկ ԻԻՀ դեսպանատնից Tasnim-ին հայտնել էին, որ միջադեպի հեղինակը Ֆրանսիայում իրանցի բնակիչ է։ Նա ձևացրել է, թե պայթուցիկ ունի։ Ի դեպ, նախկինում նրա մասնակցությամբ մեկ այլ միջադեպ էլ է եղել․ դիվանագիտական ​​ներկայացուցչությունը հաստատել է, որ դա այն նույն մարդն է, ով նախկինում ռետինե անվադող է այրել հենց Ֆրանսիայում Իրանի ներկայացուցչության դիմաց։