Ինչ իրավիճակ է այս պահին Փառուխում

Ինչ իրավիճակ է այս պահին Փառուխում

«Այս պահին Փառուխում գտնվում են միայն ռուս խաղաղապահները, իսկ ազերները գտնվում են գյուղի ներքևում մոտ 100-150 մետր հեռավության վրա»,- այս մասին տեղեկացանք Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանի հոր՝ Արտյուշա Միքայելյանից։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:

Հիշեցնենք նաեւ, որ երեկ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Ադրբեջանի զինված ուժերը բանակցություններից հետո լքել են Փառուխ գյուղը, որտեղ մտել էին մարտի 23-ին՝ խախտելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ-ի եռակողմ համաձայնագիրը։ 

«Բանակցություններից հետո ադրբեջանական զինուժը դուրս է եկել Փառուխ գյուղից»,- ասված է հայտարարությունում։