Վրաց Ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը կայցելի Ադրբեջան

Վրաց Ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը կայցելի Ադրբեջան

Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆայիգ Գուլիեւը հանդիպել է Վրաց Ուղղափառ եկեղեցու հովվապետ Իլյա 2-րդ կաթողիկոս-պատրիարքի եւ Վրաց եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Վրաց պատրիարքարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար միտրոպոլիտ Գերասիմն ու Թբիլիսիի հոգեւոր ճեմարանի ղեկավար ավագերեց Գեորգին, ինչպես նաեւ Վրաստանում Կովկասյան մահմեդականների վարչության ներկայացուցիչ հաջի Ալի Ալիեւը։ Քննարկվել են Վրաց Ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցչական պատվիրակության Ադրբեջան առաջիկա այցի հետ կապված հարցեր։