Հրդեհ՝ Բաքվի կենտրոնում

Հրդեհ՝ Բաքվի կենտրոնում

Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի կենտրոնում։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։ Այրվել է միահարկ տան փայտե առաստաղն ու կոնստրուկցիաները։

Ընդհանուր առմամբ այրվել է 35 մետր քառակուսի մակերես։ Տունը, որտեղ բռնկվել էր հրդեհը 54 քառակուսի մետր է։ Հրդեհը հանգցվել է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։