Ի՞նչ է լինելու 58 հազար ստորագրությունների հետ․ ի՞նչ խնդիր է լուծելու «Հայաքվեի» նախագիծը

Ի՞նչ է լինելու 58 հազար ստորագրությունների հետ․ ի՞նչ խնդիր է լուծելու «Հայաքվեի» նախագիծը

Բնականաբար շատերի մոտ հարց է առաջանում, թե Ադրբեջանի կողմցի Արցախի օկուպացիայից ու այնտեղ իրականացված էթնիկ զտումներից հետո որքանով է արդիական «Հայաքվեի» ներկայացրած օրենքի հայտնի նախագիծը։ Այո, մենք կարծում ենք, որ սա հիմա ավելի քան արդիական է ու դա իր բացատրությունը ունի։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Հիշեցնենք, «Հայաքվե»-ն ԱԺ է մուտքագրում Արցախի վերաբերյալ օրինագիծը:

«Այն, ինչ տեղի է ունցել Արցախում, դա միջազգային իրավունքի կոպտագույն խատում է։ Արցախը իրականում երկար տարիներ հանդիսացել է միջազգային իրավունքի սուբյեկտ։ Տասնամյակներ շարունակ եղել է բանակցությունների կողմ։ Վերջնական կարգավիճակի հետ կապված եղել «Մադրիդյան սկզբունքներ», որոնք մշակվել են Մինսկի խմբի եռանախագահության կողմից, ուստի Արցախը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, չի կարող պարզապես վերանալ էթնիկ զտման արդյունքում։ ՀՀ որևէ իշխանավոր իրավունք չունի իր որևէ գործողությամբ ամրագրել Արցախում տեղի ունեցած ցեղասպան գործողությունները։ Արցախում ցեղասպանություն է եղել։ Այն, ինչ անում է Փաշինյանը, ցեղասպանությանը հանցակցություն է։ 58 հազար քաղաքացիները, որոնք մեզ աջակցել են, այսօր պիտի շարունակեն պայքարը, որ թույլ չտան Փաշինյանին ամրագրել ստեղծված իրավիճակը միջազգային պայմանագրերով»,- հավելեց նա։