Արսեն Թորոսյանի հովանավորյալը նշանակվեց տեղակալ

Արսեն Թորոսյանի հովանավորյալը նշանակվեց տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ առողջապահության նոր փոխնախարար է նշանակվել Արտյոմ Սմբատյանը։

Հիշեցնենք, որ երեկ մենք  գրել էինք, որ Արտյոմ Սմբատյանը նշանակվելու է փոխնախարար Լեւոն Հակոբյանի փոխարեն։  Արսեն Թորոսյանն ուզում էր Հակոբյանից ազատվել՝ նրա փոխարեն բերելով աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանին։

Արսեն Թորոսյանը նամակով դիմել էր վարչապետին՝ խնդրելով աշխատանքից ազատել Լևոն Հակոբյանին, ինչի մասին փոխնախարարը ինչ-որ կերպ իմացել էր և դեռ դեկտեմբերի սկզբին մամուլի միջոցով փորձել էր աղմուկ բարձրացնել իր հնարավոր պաշտոնանկության և Արսեն Թորոսյանի հովանավորյալ Արտյոմ Սմբատյանի՝ պաշտոնին չհամապատասխանելու շուրջ։