ՌԴ-ում զանգվածաբար չեղարկում են Մայիսի 9-ի շքերթները 

ՌԴ-ում զանգվածաբար չեղարկում են Մայիսի 9-ի շքերթները 

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրվա՝ Մայիսի 9-ի ավանդական շքերթներն այս տարի չեն անցկացվելու Ռուսաստանի առնվազն 21 քաղաքներում։ 

Այս մասին հայտնում է «Վերստկա» հրատարակությունը։

«Անվտանգության նկատառումներով» շքերթներից հրաժարված քաղաքների թվում են՝ Կալուգան, Ռյազանը, Օրելը, Սարատովը, Լիպեցկը, Ելեցը և Տյումենը։

Պսկովում և Վելիկիե Լուկիում շքերթի չեղարկումը հիմնավորվում է վերականգնողական նպատակով հայրենի բնակավայր ժամանած ՌԴ ռազմական հատուկ գործողությունների մասնակիցների նկատմամբ հոգատարությամբ, ովքեր, ըստ շրջանի ղեկավար Միխայիլ Վեդերնիկովի, «ամբողջությամբ այլ կերպ են ընկալում են հրավառության ձայները»։

Որոշվել է նաև շքերթը չանցկացնել Կուրսկում և Բելգորոդում՝ «հաշվի առնելով ներկա իրավիճակը և հակառակորդին սադրանքի հնարավորություն չթողնելու համար»։

Բրյանսկում, Կրասնոդարում և Սոչիում իշխանությունները չեն բացատրել Մայիսի 9-ի շքերթի չեղարկումը՝ ընդամենը բնակիչներին ծանուցելով, որ այս տարի շքերթներ չեն լինի։