Հանրային Հեռուստաընկերություն, խնդրում եմ հանրությանը հաշվետու լինել , դա Ադրբեջանի՞ պահանջն է եղել,

Հանրային Հեռուստաընկերություն, խնդրում եմ հանրությանը հաշվետու լինել , դա Ադրբեջանի՞ պահանջն է եղել,

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը գրում է.

«Շնորհակալություն տեղական ու միջազգային բոլոր լրատվամիջոցներին Ռուբեն Վարդանյանի և բոլոր գերիների ազատ արձակումը պահանջող երթը լուսաբանելու և աշխարհին հասցնելու համար:

Հարգելի՛ Հանրային Հեռուստաընկերություն (Առաջին ալիք), որպես հանրության հարկերով սնվող կառույց, խնդրում եմ հանրությանը հաշվետու լինել և տեղեկացնել՝ դա Ադրբեջանի՞ պահանջն է եղել, որ որպես եզակի լրատվամիջոց չեք լուսաբանել գերիների ազատման կոչով բազմահազարանոց երթը Հայաստանի մայրաքաղաքում, թե՞ այլ պատճառ կար: