Մնացական Մարտիրոսյանը` հակակոռուպցիոն դատարանի դատավոր

Մնացական Մարտիրոսյանը` հակակոռուպցիոն դատարանի դատավոր

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը հանրության շրջանում հայտնի է որպես ընդդիմադիրներին աջ ու ձախ կալանավորող դատավոր, նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր, և այսուհետ պետք է քննի կոռուպցիոն գործերը:

Մնացական Մարտիրոսյանը իրավաբանների, փաստաբանների և ընդհանրապես հանրության շրջանում ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից է, մշտապես կարծիքներ են հնչում, որ Մարտիրոսյանը իշխանությունների պատվերներն անվերապահորեն կատարում է, եթե այս պնդումները ճիշտ են, ապա տրամաբանությունը հուշում է, որ նման ծառայությունների կարիք նաև հակակոռուպցիոն դատարանում է առաջացել, որտեղ նաև ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հայցերն են քննվում: