Ստեփանակերտ-Բաքու բանակցություններն ավարտվեցին․ ի՞նչ է հայտնի (լուսանկարներ)

Ստեփանակերտ-Բաքու բանակցություններն ավարտվեցին․ ի՞նչ է հայտնի (լուսանկարներ)

Իվանյանում ավարտվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հանդիպմանը Ստեփանակերտի կողմից մասնակցել են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և Արցախի Հանրապետության ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։

Ադրբեջանական կողմը ներկայացրել է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովը։

Նշվում է, որ բանակցություններին մասնակցել են նաև ռուս խաղաղապահների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ առաջին բանակցությունները կայացել են սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում։ Նախորդ հանդիպման ավարտից հետո Դավիթ Մելքումյանը շեշտել էր, որ Բաքվի հետ վերջնական համաձայնության չեն հասել, իսկ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն էլ ընդգծել էր պետք չէ ակնկալել, որ ամեն ինչ հնարավոր կլինի վերջնական լուծել ընդամենը 1 հանդիպումից հետո։