Դատարանը եւս 2 ամսով երկարաձգեց Գագիկ Խաչատրյանի կալանքը

Դատարանը եւս 2 ամսով երկարաձգեց Գագիկ Խաչատրյանի կալանքը

Վերաքննիչ դատարանը քիչ առաջ բավարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ ու Ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքը երակարաձգելու ԱԱԾ միջնորդությունը։

Նրա փաստաբան Երեմ Սարսգսյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանի որոշումն իրենց համար սպասելի էր։Այսինքն՝ այն ,որ դատարանը չի բավարարն պաշտպանական կողմի՝ կալանավորման նկատմամբ այլընտրանքային միջոցով գրավ կիրառելու իրենց միջնորդոթյունը, իսկ ԱԱԾ-ի՝ կալանքը երկարաձգելու միջնորդությունը կբավարարի։

Երեմ Սարգսյանը նշեց, որ կալանքից ազատելու ուղիղ պահանջներ կային, որոնք դատարանը անտեսել է։ 

Բնականաբար, դատարանի որոշումը բողոքարկվելու է վերադաս ատյանում՝ Վճռաբեկ դատարանում։

Մեղադրող կողմը կալանքը երկարաձգելու հիմքերից մեկը համարում է գործին խոչընդոտելը՝ հղում անելով Սահմանդրական դատարանի նախադեպային որոշմանը։

Երեմ Սարգսյանը նշեց․ «Եթե  պետությունն իր պարտավորությունը չկատարի գոնե Վճռաբեկ դատարանի մակարդակում, խնդիր է ծագելու Եվրոպական դատարան դիմելու։ ՄԻԵԴ-ում, վստահ եմ, որ բավականին լուրջ հարցեր կառաջանան»։

Հարցին, թե իր պաշտպանյալը ներգրավվա՞ծ է քննչական ակտիվ գործողությունների մեջ, կամ դրանք ավարտվե”լ են․ Երեմ Սարգսյանը պատասխանեց․ «Չէ, չեմ կարծում, որ համենայն դեպս, նշել են, որ բազմաթիվ քննչական գործողություններ ունեն կատարելու, և ըստ իրենց՝ կա դրա կարիքը։ Դրա համար 2 ամիս ժամանակ է պետք»։

Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը , սակայն դրան չի կարող առավել խորությամբ անդրադառնալ։ « Բայց էն, որ կան համապատասխան բժշկական փաստաթղթեր,
ըստ որոնց՝ պետք է անհապաղ ազատ արձակվի, դա փաստ է»։ 

Նա նշեց, որ փորձաքննություն են նշանակել, այն դեպքում, երբ կա կոնսիլիում, և փաստաբանը ասում է՝ եթե դա կարևոր չէր, ինչու՞ էին կոնսիլիում նշանակում, միջոցներ ծախսում։ Եթե կոնսիլիումի պատասխանն իրենց ձեռք տար, ապա չէին նշանակի փորձաքննություն։ Հիմա վստահ է, որ եթե փորձաքննության պատասխանը չբավարարվի, նորը կնշանակեն։